‘Մահապարտ կինը պայթեցրել է իրեն Ստամբուլի ոստիկանական բաժանմունքում’

825

Թուրքիայում մահապարտ կինն իրեն պայթեցրել է Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող ոստիկանական բաժանմունքում: Պայթյունի հետևանքով մի ոստիկան զոհվել է, ևս մեկը վիրավորվել:

Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը տեղական հեռուստատեսությամբ տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Սուլթանահմետ հրապարակի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունքում՝ Կապույտ մզկիթից և Այա-Սոֆիայից ոչ հեռու: Նահանգապետի խոսքով՝ կինը նիքաբով է եղել և անգլերեն է խոսել ընդգծված առոգանությամբ: Նա պնդել է, որ կորցրել է դրամապանակը: Ենթադրաբար՝ մահապարտը գործի է դրել ձեռքի նռնակ: Նրա անունը և ազգությունը ճշտել չի հաջողվել:

Հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Երևանում տեղի է ունեցել «օրենքով գողերի» ամենամեծ հավաքը՝ վերջին 10 տարիների ընթացքում ‘
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Քեմերոնի և Անգելա Մերկելի հանդիպումը կկայանա չորեքշաբթի’