‘Մահացած նորածնի հարազատները ծեծել են Գյումրու ծննդատան աշխատողներին’

1458

Հունիսի 1-ին  Գյումրու «Ծննդատուն» ՓԲԸ-ում  ծեծկռտուք է տեղի ունեցել՝ ծննդատան ղեկավարների ու ծննդկան Նարինե Ղուկասյանի  հարազատների միջեւ։ Այս մասին News.am-ին ասաց  ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը:

Տնօրենի պատմելով՝ գյումրեցի  ծննդկան 22-ամյա Նարիե Ղուկասյանի առաջնեկ տղան ծննդաբերության ժամանակ մահացել է։ Հարազատները, ծնարանում իմանալով երեխայի մահվան լուրը, վիճաբանել են ծնունդն ընդունող  բժիշկի ու քույրերի հետ: Տնօրեն Վարդան Սարգսյանի խոսքով՝ ծննդկանի սկեսրայրն առանց իմանալու, թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, գոռգոռացել, հայհոյել ու փորձել է հարվածել  ծնունդն ընդունող բժկուհուն ՝ Լիլիա Պողոսյանին, հետո էլ հարվածել է իրեն՝ Վարդան Սարգսյանին:

«Սկեսրայրն առանց լսելու բժիշկների բացատրությունը, հարձակվեց մեզ վրա, նա բուժքույրերին էր հայհոյում, հասավ, որ խփի, բռնեցին, խուլիգանական վերջին խոսքերն էր շպրտում, ինձ հարվածեց, բայց ես նրան չպատասխանեցի նույն կերպ, չի կարելի նման բան թույլ տալ հիվանդանոցում»,- ասաց Վարդան Սարգսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը հանդիպել է «Ռեմաքս ինֆինիթ»-ի նախագահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հունիսի 3-ից’