‘Մահացել է Արամայիս Սահակյանը’

1903

77 տարեկան հասակում մահացել է գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը:

Նրա գրքերն են «Աստղիկներ», «Սիրո հասակ», «Մենք միասին ենք», «Ապրել և սիրել», որի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թվականին), «Երջանիկ եղեք», «Ես սիրում եմ ձեզ» և այլն: Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։

iLur.am-ի անձնակազմը ցավակցում է Արամայիս Սահակյանի ընտանիքի անդամներին:

Նախորդ հոդվածը‘Իրադարձությունների զարգացման չորս սցենարները’
Հաջորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտ Հակոբ Հակոբյանին (Ֆոտոշարք)’