‘Մահացել է Արարատի քաղաքապետը’

950

Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում, գլխուղեղի ուռուցքից մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Բաբայանն արդեն մեկ անգամ վիրահատության էր ենթարկվել Ֆրանսիայում:

Վիրաբուժական ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը News.am-ին հայտնել է, որ Բաբայանը հոսպիտալացվել է օգոոստոսի 5-ին: Օգոստոսի 9-ին նրան վիրահատել են:

«Բավականին բարդացած էր, վիճակը ծանր էր, կարծեմ` երկրորդ, թե երրորդ անգամն էր վիրահատվում, դրանից առաջ էլ Գերմանիայում էր եղել, վիրահատություն էր տարել», — ասել է Մելքոնյանը:

Աբրահամ Բաբայանը ՀՀԿ անդամ էր, քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2007-ից:  

 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը Սպորտի նախարարությանը 33 մլն դրամ հատկացրեց’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հարկային արտոնություն է տվել հանքարդյունաբերող ընկերությանը ‘