‘Մահացել է Դեյվիդ Բոուին’

1399

Երեկ կյանքից հեռացել է հայտնի երաժիշտ Դեյվիդ Բոուին: Երաժիշտը մահացել է քաղցկեղի դեմ 18 ամիս պայքարելուց հետո: Հունվար 8-ին Բոուին նշել է իր 69-ամյակը` ներկայացնելով նոր Blackstar ալբոմը:

Բոուին մեծ ճանաչում է ստացել 1970-ականների սկզբներին` հատկապես իր երաժշտական փորձարկումների շնորհիվ: 1975-ին նա մեծ ճանաչում ստացավ ԱՄՆ-ում` Ջոն Լենոնի հետ իր համագործակցության շնորհիվ: Հետագայում նա համագործակցեց նաեւ Queen խմբի հետ:

1990-ական, 2000-ական թվականներին նա ակտիվորեն շարունակել է երաժշտական փորձարկումները, իսկ 2002-ին նա զբաղեցրել է BBC ալիքի կողմից կազմված «100 մեծագույն բրիտանացիները» ցանկի 29-րդ հորիզոնականը:  Նա նաեւ նկարահանվում էր կինոյում: Գրեմմիի եւ BRIT Awards-ի կրկնակի մրցանակակիր է:

 

 

Նախորդ հոդվածը‘Սպանված զինվորը հետմահու պարգեւատրվել է’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում ոստիկանների վրա հարձակում գործած մարդն ապաստան էր փնտրում Գերմանիայում’