Մահացել է «Եղբայրական համբույր» գրաֆիտիի հեղինակը

412

Բեռլինում 62 տարեկանում մահացել է նկարիչ Դմիտրի Վրուբելը՝ խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի և ԳԴՀ ղեկավար Էրիխ Հոնեկերի «Եղբայրական համբույր» գրաֆիտիի  հեղինակը Բեռլինի պատի վրա։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նկարչի մահվան պատճառը կորոնավիրուսի հետևանքով բարդացումներն են։

«Եղբայրական համբույր» գրաֆիտին աշխարհում ամենահայտնի փողոցային նկարներից էր։ 2009 թ․ այն ջնջվել էր ՝ Բեռլինի պատի քանդման 20-ամյակի կապակցությամբ պատի վերականգնման շրջանակներում, սակայն Վրուբելը համաձայնել էր վերականգնել նկարը։

Նկարիչն ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ։ 2004 թ․ նա խոշոր գումար է նվիրաբերել Բեսլանում մանկական գեղարվեստական դպրոց հիմնելու համար, իսկ 2007-ին հովանավորել է Սուզդալում մանկատան շինարարությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը42 պետություն ՌԴ–ին հորդորում է զորքը հանել Զապորոժյան ԱԷԿ-ից
Հաջորդ հոդվածըՉավին հաղթանակների վատագույն ցուցանիշն ունի «Բարսելոնայի» մարզիչների մեջ նախորդ 20 տարում