‘Մահացել է կատակերգու դերասան Հարոլդ Ռամիսը’

912

Կատակերգու դերասան Հարոլդ Ռամիսը, ով հանրությանը հայտնի է իր «Ուրվականների որս» եւ «Արջամկան օրը» (День Сурка) ֆիլմերով, մահացել է 69 տարեկանում՝ իր Չիկագոյում գտնվող տանը: 2010թ.-ից ի վեր նա տառապում էր հազվագյուտ անոթային հիվանդությամբ:

Ռամիսը վաստակել է ամերիկյան, բրիտանական կատակերգության մրցանակներ, ինչպես նաեւ BAFTA մրցանակ՝ լավագույն սցենարի համար: Նա ապրում էր իր կնոջ՝ Էրիկա Ման Ռամիսի, երկու որդիների, դստեր եւ թոռնիկների հետ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կախվում է փրփուրներից’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’