‘Մահացել է հայտնի բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը’

941

61 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել հայ բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Հայկի Բեյլերյանը (ծնվ. 1952, մարտի 27):

Նա ծնվել է Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում։ 1974-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1974-79-ին աշխատել է ՀԽՍՀ Ապարանի շրջանի Ափնա, այնուհետև Վարդենուտ գյուղերի դպրոցներում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1979-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում, 1983-ից կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ էր:

1982թ. տպագրվել է նրա «Հարթավայրի սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն։ Նրա կողմից կատարվել են նաև մի շարք թարգմանություններ, որոնք տպագրվել են Հայաստանի գրական մամուլում:  

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Մասնավոր ներդրումները 1% աճի փոխարեն 7%-ով կնվազեն’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Քաղաքական հիվանդությունների բուժման եղանակները’