‘Մահացել է հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը’

1903

Կյանքի 89-րդ տարում մահացել է հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:

Նշվում է, որ ռեժիսորը նոյեմբերի 21-ին հոսպիտալացվել էր, մինչ այդ էլ այս տարվա ընթացքում մի քանի անգամ բուժում է ստացել հիվանդանոցում: Վերջին անգամ հիվանդանոց էր տեղափոխվել արյան շրջանառության սուր խախտում ախտորոշմամբ:

Ռյազանովը նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնք բոլորն էլ հիթեր էին դարձել: Նրա նկարահանած ամենահայտնի ֆիլմերից են «Կառնավալային գիշեր»-ը, «Զգուշացիր ավտոմեքենայից»-ը, «Հուսարական բալլադ»-ը, «Աշխատանքային սիրավեպ»-ը, «Ավտոտնակ»-ը, «Ճակատագրի հեգնանքը, կամ` բաղնիքդ անուշ»-ը, «Կայարան երկուսի համար»-ը:

 

Նախորդ հոդվածը‘ «Բորուսիա Դորտմունդ» – «Շտուտգարտ»֙ 4:1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ» – «Սուոնսի» 1-0․ Մերսիսայդյան ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ է տանում (տեսանյութ)’