Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

678

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։ 

Ցավալի լուրը փոխանցել է հայտնի բեմադրիչի որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։

Կենսագրություն

Վահե (Ֆլոբեր) Սուրենի Շահվերդյան ծնվել է 1945 թվականին, օգոստոսի 19-ին, Կիրովականում։

1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։

1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։

1992 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին՝ ռեկտոր, 2003 թվականից պրոֆեսոր։

1996-2008 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։

1995-1999 թվականներին՝ ՀՀ Աժ պատգամավոր։

Վահե Շահվերդյանն ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում։ Նրա լավագույն բեմադրություններ են համարվում Ա. Չեխովի «Երեք քույր», Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» և Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումները։ Նրա ներկայացումները կոչվում են ռեժիսորական, քանի որ ռեժիսորական լուծումները գերակա դիրք ունեն դերասական խաղի նկատմամբ։

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ 1989

Մովսես Խորենացու մեդալ՝ 1996

ՀՀ ժողովրդական արտիստ՝ 2003

Վահագն համահայկական մրցանակ՝ 2003

ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ՝ 2005

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ՝ 2005

ԵՊՀ ոսկե մեդալ՝ 2006

ՀԳԹՄ «Արտավազդ» մրցանակ՝ 2006

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ՝ 2016։

Նախորդ հոդվածըMLS. Հայտնի են եզրափակչի մասնակիցները
Հաջորդ հոդվածըATP. Թարմացված վարկանիշային աղյուսակը