‘Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը’

2734

Այսօր առավոտյան մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը: 

iLur.am-ը իր ցավակցությունն է հայտնում Գեւորգյանի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին եւ համախոհներին:

Կենսագրություն

Ծնվել է 1948թ. հոկտեմբերի 2-ին Թալինի շրջանի Զարինջա գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` բանասերի որակավորմամբ: 

1971-72-ին աշխատել է ուսուցիչ Թալինի շրջանի Ն. Բազմաբերդ գյուղում, 1972-73-ին` «Աշտարակ» թերթում, 1973-89-ին` հեռուստառադիոպետկոմում խմբագիր, ինֆորմացիայի գլխավոր խմբագրության բաժնի վարիչ, 1989-1991-ին` «Հայք» թերթի գլխավոր խմբագիր, 1991-93-ին` հեռուստապետ-վարչության պետ, 1993-95-ին` ՀՀ Նախագահի խորհրդական: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10–ին ձերբակալվել եւ մինչեւ 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: 

1995-ի հուլիսի 28-ին ընտրվել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ վարչության անդամ: 

Նախորդ հոդվածը‘Արտակ Զեյնալյան. «Իշխանությունները պետք է վերանայեն Աֆրիկյանների շենքի հետ կապված որոշումը»’
Հաջորդ հոդվածը‘Դատապարտյալը բողոքել է ՄԻՊ-ին, որ իրեն ստիպել են ստորագրել ուրիշի ցուցմունքի տակ’