‘Մահացել է մեծանուն նկարիչ Ստեփան Մինասյանը’

1385

Երեկ՝ փետրվարի 17-ին, ժամը 21:00-ի սահմաններում մահացել է մեծանուն նկարիչ Ստեփան Արմենակի Մինասյանը:

Նա ծնվել է է 1929 թվականի նոյմեբերի 15-ին: 1943-ից 1950 թվականներին  սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, գեղանկարչության բաժնում, այնուհետև 1950-ից 1957 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի  պետական ինստիտուտում:

Ցուցահանդեսներ.

1957թ. Երիտասարդության և ուսանողության հանրապետական 1-ին ցուցահանդես Հայաստանի Նկարիչի տանը,
1959թ. խմբակային ցուցահանդես Կիրովականի քիմիական կոմբինատի մշակույթի պալատում, Կիրովական,
1960թ. անհատական ցուցահանդես Կիրովականի քիմիական կոմբինատի մշակույթի պալատում, Կիրովական,
1962թ. “Հայ դպրության առաջին էջը” մրցանակաբաշխություն Հայաստանի Նկարչի տանը, Երևան,
1962թ. հովվի տոնին նվիրված ցուցահանդես Մարտունու մշակույթի պալատում, Մարտունի,
1966թ. անհատական ցուցահանդես Լուսավորության աշխատողների տանը, Երևան,
1972թ. հանրապետական ցուցահանդես Հայաստանի Նկարչի տանը, Երևան,
1974թ. անհատական ցուցահանդես Կեմերովոյի գործարանում, Կեմերովո,
1975թ. հանրապետական ցուցահանդես  Հայաստանի Նկարչի տանը, Երևան,
1976թ.  Ցուցահանդես-վաճառք Լոս-Անջելեսում, ԱՄՆ,
1983-2009թթ. մասնակցություն Հայաստանի Նկարիչների Միությունում կազմակերպված ցուցահանդեսներին:

Ս. Մինասյանի աշխատանքները գտնվում են տարբեր դպրոցներում, պատկերասրահներում, անհատական հավաքածուներում, Էջմիածին եկեղեցու թանգարանում:

Նախորդ հոդվածը‘250 հազար դոլար՝ կառավարության արարողակարգային ծառայությունների համար. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’