‘Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը’

926

Այսօր առավոտյան Լոս Անջելեսում մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգեց Ղազինյանի հիշատակը:

Կարինե Ղազինյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Կարինե Լորիսի Ղազինյան (Կրոյան), հայ դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երևանում

1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:

1977-1981թթ. — աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում: 1983-1988թթ. — աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում: 1992-1994թթ. – աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս: 1997-1999թթ. — Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար: 1999-2001թթ. — Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2001-2009թթ. — Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2009 թ. մարտից — 2011թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2011թ. սեպտեմբերի 8-ից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Դիվանագիտական աստիճանը` Արտակարգ և լիազոր դեսպան:

Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն լեզուներին:

Այրի է, ունի որդի և դուստր:

Նախորդ հոդվածը‘Անկարգությունները Կահիրեում չեն դադարում. սպանվել է 5, վիրավորվել՝ գրեթե 450 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը 190 մարդու ճանաչել է քաղբանտարկյալ’