‘Մահացել է Յոհան Կրույֆը’

1449

Մարտի 24-ին կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Յոհան Կրույֆը։ 68-ամյա «Թռչող հոլանդացին» մահացել է թոքերի քաղցկեղից Բարսելոնայում։

Կրույֆն իր կարիերայի մեծագույն մասն անցկացրել է «Այաքսում» և «Բարսելոնայում»։ Այդ ակումբների հետ նա երկու անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունում, մեկ անգամ՝ իսպանական Պրիմերայում, երեք անգամ նվաճել է Չեմպիոնների գավաթը։

Հոլանդիայի հավաքականի կազմում Կրույֆը 1974-ին դարձել է Աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Լեգենդար ֆուտբոլիստը երեք անգամ արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ «Ոսկե գնդակն» ստանալով 1971, 1973 և 1974 թվականներին: Հոլանդիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 48 հանդիպման՝ խփելով 33 գնդակ:

Նախորդ հոդվածը‘Քաղհասարակության կողմից 4+4+4 ֆորմատով բանակցությունների մասնակիցները հայտնի են’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական զորքերը մտել են Պալմիրա’