‘Մահացել է Յուրի Մանուկյանը’

1179

Երկարարտև հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: «Շատ մանրամասների չեմ տիրապետում, քանզի արդեն տասը տարուց ավելի է, որ մենք կապ չեն պաշտպանել, բայց այսօր տեղեկացա նրա մահվան մասին»,-ասաց Ռուբեն Թովմասյանը:

Յուրի Մանուկյանը և նրա կողմնակիցները 2001 թվականին անջատվել են ՀԿԿ-ից և ստեղծել առանձին՝ Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը: Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը ստեղծվել է 2003 թվականին: Կուսակցությունը ընտրությունների երբեւէ չի մասնակցել, սակայն կուսակցության նախագահ Յուրի Մանուկյանը, մինչեւ 2001 թվականը պատգամավոր է եղել Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերից: 

Նախորդ հոդվածը‘Պեկինը ձեռնամուխ է եղել չինական «ԳՈՒԼԱԳ»-ի բարեփոխմանը’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ է Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել ԼՂՀ’