‘Մահացել է Նելսոն Մանդելան ‘

516

Ապարտեիդի դեմ պայքարի հանրահայտ մարտիկի, ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հարազատները որոշում են կայացրել անջատել նրան՝ արհեստական կենսապահովման սարքերից: Նելսոն Մանդելան մահացավ 94 տարեկան հասակում: Հաղորդում է utro.ru կայքը՝ հղում կատարելով The Guardian Express-ին:

Մինչ այդ հաղորդվել էր, որ այն հիվանդանոցի մոտ, որտեղ գտնվում էր Մանդելան, ինչպես նաեւ վերջինիս տան մոտ հավաքվում են հարյուրավոր մարդիկ, ովքեր աղոթում էին նախկին նախագահի համար, երգում եւ վերջինիս աջակցող պաստառներ պահում:

94-ամյա Նելսոն Մանդելան հոսպիտալացվել էր հունիսի 8-ին: Նա վերջին շրջանում թոքերի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ: Խնդիրը ՀԱՀ նախկին նախագահի մոտ առաջին անգամ ի հայտ էր եկել 27-ամյա ազատազրկումից հետո. բանտում Մանդելան հիվանդացել էր տուբերկուլյոզով:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Վոյցեխ Սավիցկիին եւ Նիլս Մուժնիեքսին’
Հաջորդ հոդվածը‘Գյուղապետ. Գյուղում ես ու չոբանն ենք մնացել. Մամուլ’