Մահացել է ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը

156

78 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը, հայտնում է DPA-ն:

20-րդ դարի լավագույն պաշտպաններից մեկը համարվող  Բեկենբաուերը վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ ուներ: Նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, ինչպես նաև տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ:

«Կայզերը» Գերմանիայի հավաքականի կազմում 1974-ին նվաճել էր աշխարհի գավաթը, 1972-ին դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Մյունխենի «Բավարիայի» հետ Բեկենբաուերը 1974-76-ին 3 անգամ անընդմեջ տիրացել էր Չեմպիոնների գավաթին, 2 անգամ էլ դարձել էր «Ոսկե գնդակի» դափնեկիր (1972, 1976):

Մարզչի կարգավիճակում Բեկենբաուերը Բունդեսթիմի հետ 1990-ին նվաճել էր նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նախորդ հոդվածըՇնորհավո՛ր, պարոն Նախագահ
Հաջորդ հոդվածըԲրազիլիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ