Մահացել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանի մահվան լուրը հայտնել է նրա փաստաբանը։ Ժան-Պոլ Բելմոնդոն մահացել է Փարիզում, նա 88 տարեկան էր։

Ֆրանսիացիները նրան քնքշորեն «Բեբել» էին կոչում։ Բելմոնդոյին պաշտում էին իր վառ և չտեսնված թեթև դերակատարումների համար, նրա համար, որ նա նման չէր ոչ մեկին։

Իր վաթսունամյա կարիերայի ընթացքում Բելմոնդոն նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում և դարձել Ֆրանսիայի ազգային ժառանգությունը։

Իր լավագույն դերերը դերասանը խաղացել է  ֆրանսիական «նոր ալիքի» ռեժիսորների ֆիլմերում՝ Ժան-Լյուկ Գոդար, Լուի Մալ, Ֆրանսուա Տրյուֆո, Կլոդ Շաբրոլ։

Բելմոնդոյին ցնցող հաջողություն և համաշխարհային համբավ բերեց Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմը։ Դերասանի ստեղծագործական նվաճումներից էր նրա դերակատարումը Ժորժ Լոտների «Պրոֆեսիոնալը» ֆիլմում։

2019 թ․ հուլիսի 19-ին Բելմոնդոն պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի շքանշանով։

Փոխանցում է euronews-ը։