‘Մահափորձի արդյունքում սպանվել է Դեդ Հասանը ‘

1024

Ռուսաստանում և հարևան երկրներում  հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանը՝ Դեդ Հասանը, այսօր սպանվել է Մոսկվայի կենտրոնում: Քրեական հեղինակության վրա հարձակումը կատարվել է Պովարսկայա փողոցում: «Ուսոյանի  ուղղությամբ մի քանի կրակոց է արձակվել «Ստարիյ ֆաետոն» ռեստորանի հարևանությամբ»,-Life News-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ուսոյանից բացի՝ հանցագործության զոհ է դարձել պատահական մի անցորդ, որն ընկել է դիպուկահարի կրակի տակ:  Life News-ի տվյալներով՝ պատահական զոհը 30-ամյա կին է:

Նախորդ հոդվածը‘Տիտո Վիլանովա. Եթե Մոուրինյոյի արդյունքներն իմը լինեին, ինձ կհեռացնեին աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է Հրանտ Մարգարյանին ‘