‘Մահափորձի հեղինակների ինքնությունը պարզվել է ‘

884

Պակիստանի իրավապահ մարմինները պարզել են այն թալիբների ինքնությունը, ովքեր մահափորձ էին կատարել իրավապաշտպան և կանանց ու երեխաների իրավունքների համար պայքարող 14-ամյա Մալալա Յուսուֆզայիի նկատմամբ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Երկրի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանցագործները պատժից խույս չեն տա, սակայն չի ճշտել, թե արդյո՞ք հանցագործների ինքնությունը պարզելուն նպաստել է նախօրեին պակիստանյան իշխանությունների խոստացած 105 հազար դոլար պարգևավճարը՝ իրավապաշտպան աղջկա դեմ մահափորձ կատարողների վերաբեյալ տեղեկատվության համար:

Ըստ նախարարի՝ աղջկա կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Փեշևարի ռազմական հոսպիտալի բժիշկները վիրահատել են նրան: Հրազենային բազմաթիվ վնասվածքներ ստացած Մալալայի վիճակն այժմ կայուն ծանր է, սակայն այլևս անհրաժեշտություն չկա նրան բուժման ուղարկելու ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիա:

Նախորդ հոդվածը‘Փակ փողոցների ցանկը ենթարկվել է որոշակի փոփոխության ‘
Հաջորդ հոդվածը‘Արա Աբրահամյանը հերքում է. Օսկանյանին սատարող հայտարարություն չի տարածել’