‘Մահափորձ Զիմբաբվեի նախագահի դեմ’

2203

Մահափորձ է կատարվել Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվայի դեմ: Շաբաթ օրը, երբ պետության ղեկավարը ելույթն ավարտել է Բուլավայոյի մարզադաշտում տեղի ունեցող  հանրահավաքում, պայթյուն է որոտացել, որի արդյունքում, ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել է 49 մարդ, այդ թվում՝ երկրի փոխնախագահն ու իր կինը, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարը:

Նախագահ Մնանգագվայի խոսքով՝ ինքը եղել է պայթյունի վայրից քիչ հեռու: «Դրանք իմ սովորական թշնամիներն են: Նրանք արդեն քանի անգամ մահափորձ են արել իմ դեմ: Ես դրան ուշադրություն չեմ դարձնում, նորմալ է, արդեն ընտելացել եմ դրանց»,- ասել է նախագահը:

Մնանգագվան իշխանության է եկել անցյալ տարվա նոյեմբերին՝ հեռացնելով իրենից առաջ Զիմբաբվեի անփոխարինելի առաջնորդ Ռոբերտ Մուգաբեին: Նա Բուլավայո էր ժամանել նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են հուլիսի 30-ին: Հարցումների համաձայն՝ Էմերսոն Մնանգագվան և նրա «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը հաղթելու են այդ ընտրություններում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մոգերինին կողմ է բանակցություններ սկսելու Ալբանիայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել’