‘Մահափորձ է կատարվել Անապայի քաղաքապետի թեկնածուի դեմ, վարորդն սպանվել է’

777

Այսօր առավոտյան Անապայում մահափորձ է իրականացվել քաղաքապետի թեկնածու Նիկոլայ Նեստերենկոյի նկատմամբ:  Քաղաքապետի թեկնածուի վարորդն սպանվել է: Այս մասին  ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել են Կրասնոդարի մարզի քննչական վարչությունից:

Նիկոլայ Նեստերենկոն Անապա առողջարանային քաղաքում քաղաքապետարանի ղեկավարի գրանցված թեկնածու է, Անապայի կազակական զորքերի ատաման: Նրան աշխատանքի տանելու համար այսօր ավտոմեքենայով եկել է վարորդ Վիկտոր Ժուկը: «Երբ Նեստերովը նստել է մեքենան, նրա և վարորդի ուղղությամբ անհայտ անձը զգալի հեռավորությունից մի քանի անգամ կրակոցներ է արձակել 7,62 տրամաչափի հրազենից»,- հաղորդել են քննչական վարչությունից: Վարորդը տեղում մահացել է գլխի վնասվածքից,  Նեստերենկոն վիրավորվել է:

Մինչդեռ Անապայի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ստարոստինը ИТАР-ТАСС –ին տեղեկացրել է, որ մարտ ամսին նախատեսված քաղաքապետի ընտրություններում գրանցված է տասը թեկնածու, որոնց թվում Նեստերենկոն չկա:

Նախորդ հոդվածը‘Իտալիայի նախագահ Նապոլիտանոն մտադիր չէ առաջադրվել երկրորդ ժամկետով’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի Լիգա. Բոլոր արդյունքներն ու 1/8 եզրափակիչի զույգերը’