‘«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը մեղք չունի ԱՄՆ դեսպանի սպանության մեջ’

916

Սեպտեմբերի 11-ին Բենգազիում ամերիկյան հյուպատոսարանի վրա հարձակմանը, երբ սպանվեց Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը, չեն նախորդել բողոքի գործողություններ ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը,  այդ միջադեպին նվիրված Կոնգրեսի լսումներից առաջ հաղորդել է պետդեպի աշխատակիցներից մեկը: Վերլուծելով միջադեպը՝ արտաքին գերատեսչության աշխատակիցն ընդգծել է, որ «ողջ օրվա ընթացքում փողոցում առհասարակ ոչինչ տեղի չէր ունենում»: Հարձակումը, որը կատարվել է երեկոյան, սկսվել է միանգամայն անսպասելիորեն. դիվանագիտական առաքելության շենքը գրոհել է մարդկանց մի մեծ խումբ, ովքեր հրազենից կրակ են բացել և նռնակներ են նետել շենքի ուղղությամբ:

Մինչև օգոստոս Լիբիայում ամերիկյան դիվանագետների պահպանությամբ զբաղվող հատուկ ջոկատի նախկին հրամանատար Էնդրյու Վուդի կարծիքով՝  հարձակումը,ամենայն հավանականությամբ, գործել են «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկիչները:

Նախորդ հոդվածը‘ Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցվել’
Հաջորդ հոդվածը‘ՀՆԱ-ի աճ, թոշակների բարձրացում. ԼՂՀ կառավարությունը ներկայացրել է գործունեության ծրագիրը ‘