‘Մահմեդական աշխարհում անկարգությունների ալիքը նոր թափ է ստանում’

1098

Մահմեդական երկրներում շարունակվում են ԱՄՆ դեսպանատների դիմաց անցկացվող բողոքի ցույցերը: Դեսպանատների անվտանգությունը ապահովող զինծառայողները ստիպված են եղել կրակահերթ բացել ցուցարարների ուղղությամբ:

Թունիսի մայրաքաղաքում իրավիճակը ծայրահեղ լարված է մնում: Անկարգությունների հետևանքով երկու մարդ է զոհվել, կա մոտ 40 վիրավոր: Ցուցարարները ներխուժել են քաղաքի ամերիկյան դպրոցներից մեկը և հրդեհել դիվանագիտական առաքելության շրջակայքում կայանած մեքենաները:

Սուդանում, որտեղ ցույցը ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և գործի դրել ռետինե մահակները, 3 մարդ է զոհվել:

Փողոցային բախումները շարունակվում են նաև Եգիպտոսում, որտեղ ցուցարարների դեմ են դուրս բերվել հատուկ նշանակության զորքերը: Այստեղ խոշոր բախումներ են տեղի ունենում ոչ միայն Կահիրեում, այլև Ալեքսանդրիայում:

Իսկ Աֆղանստանում թալիբները կրակահերթ են բացել ՆԱՏՕ-ի ռազմական հենակետերից մեկի վրա, որտեղ ծառայում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին: Հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել: Լրատվամիջոցները հայտնում են, որ արքայազնը չի տուժել:

Հարավային Աֆրիկայի, ինչպես նաև Մերձավոր և Հեռավոր Արևելքի երկրներում անկարգությունների ալիքի պատճառ է հանդիսացել «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որում քննադատվում է Մուհամեդ մարգարեի կյանքը: 

Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը մասնակցել է քաղաքական կուսակցությունների կլոր սեղանին ‘
Հաջորդ հոդվածը‘Վահե Ավետյանը մահացու ծեծի է ենթարկվել Նեմեց Ռուբոյի անմիջական հրահանգով. Նվարդ Ավետյան’