‘Մամեդյարովը խաղաղությունը նորից կապել է տարածքների հետ ‘

926

«Հայաստանի զինված ուժերի առկայությունն Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում շարունակում գլխավոր սպառնալիք մնալ աշխարհի, տարածաշրջանի կայունության ու զարգացման համար»,- իտալական ԶԼՄ-ներին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Կայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հասնելու միակ ճանապարհն Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ազատումն է, երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը, շուրջ միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակիչների վերադարձը հայրենի վայրեր և նրանց իրավունքների ապահովումը»,- ասել է Մամեդյարովը:

 

 

Նախորդ հոդվածը‘Նիկարագուայի ջրանցքը ավելի մեծ կլինի, քան Պանամայի ջրանցքը’
Հաջորդ հոդվածը‘Արբուզով. Ուկրաինան ամեն ինչ կանի՝ այս տարի ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար’