‘Մամեդյարովի փոխարեն Երևան կժամանի Ադրբեջանի ԱԳՆ տնտեսական բաժնի վարիչը’

919

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կկայանա դեկտեմբերի 12-ին Երևանում: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, նրա փոխարեն Ադրբեջանը նիստում կներկայացնի ԱԳՆ տնտեսական բաժնի վարիչ Շովգի Մեխտիզադեն: Ուշագրավ է, որ Երևանում կայանալիք նիստում նախագահությունը պետք է անցներ Ադրբեջանին: Սակայն Եվրախորհրդում նախագահության առնչությամբ Ադրբեջանը ՍՏՀԿ նախագահությունը զիջել է Բուլղարիային:

Նախորդ հոդվածը‘Երևան-Մոսկվա չվերթում հայտարարությունները՝ ադրբեջաներեն’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ. Օրենքի գերակայությունը և բոլորի հավասարությունը նրա առջև պետք է դառնա կենսակերպ մեր հասարակության համար’