‘Մամիկոն Խոջոյանի արյան մեջ նավթամթերք և հոգեմետ դեղամիջոց է հայտնաբերվել’

1132

Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո մահացած Տավուշի մարզի 77-ամյա Մամիկոն Խոջոյանի արյան մեջ նավթամթերք և հոգեմետ դեղամիջոց է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Տավուշի մարզի 77-ամյա հովիվ Մամիկոն Խոջոյանը մոլորվելու հետևանքով ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել հունվարի 28-ին և հայրենիք վերադարձվել մարտի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նրա առողջական վիճակն օրեցօր վատթարացել է: Խոջոյանը մահացել է մայիսի 21-ին: 

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեա-Բելգիա. խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Դիզայներական գուլպաների մրցույթի մրցավարը Ջորջ Բուշն է’