‘Մամուլի ազատության համաշխարհային օրը’

1406

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թ. հայտարարված՝ մամուլի ազատության համաշխարհային օրը նշվում է մայիսի 3-ին:

Այս տարի Մամուլի ազատության համաշխարհային օրվա թեման է՝ «Զանգվածային լրատվամիջոցները՝ ի շահ ժողովրդավարության. լրագրությունը և ընտրությունները ապատեղեկատվության դարաշրջանում»:

Հանդիպման հիմնական վայրը միջազգային գիտաժողովն է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը հայտարարել է. «Ժողովրդավարությունը չի կարող լիարժեք լինել առանց հասանելի և վստահություն ներշնչող տեղեկատվության, ինչն ազնիվ և անաչառ ինստիտուտների հիմքն է կազմում, ապահովում է առաջնորդների հաշվետվողականությունը և իշխանության հետ խոսում է ճշմարտության լեզվով: Դա հատկապես արդիական է ընտրությունների շրջանում»:

Մամուլի ազատության վարկանիշում առաջատարներն են Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան: Ցուցակը եզրափակում են Էրիթրեան, Հյուսիսային Կորեան և Թուրքմենստանը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թրամփը նպատակ չունի ռազմական գործողության դիմելու Վենեսուելայում’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնանկ արված բրիտանացի նախարարը պատասխանատվության չի ենթարկվի’