‘Մամուլ. Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա արգելվել է’

833

Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Օլեգ Ցարյովը հասել է այն բանին, որ մի քանի տասնյակ մարդու արգելվել է մուտք գործել Ուկրաինա: Այդ մասին նա հաղորդել է «Коммерсантъ-Украина»-ին: «Իմ հայտում 36 մարդու անուն էր: Ես առայժմ պատասխան չեմ ստացել Ուկրաինայի անվտանգության ծառայությունից, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ նրանք բոլորը հայտարարվել են պերսոնա-նոն-գրատա», — հայտարարել է իշխող կուսակցության պատգամավորը: Ըստ նրա՝ անցանկալի անձանց թվին է պատկանում նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Սաակաշվիլին առհասարակ այստեղ բան չունի անելու, թող գնա Վրաստան և հանդիպի վրաց ժողովրդի հետ: Նա այստեղ էր եկել իր թիմով, որը «Վարդերի հեղափոխություն» է ր իրականացրել: Նրանք բոլորը հիմնավորվել են Ուկրաինայում և օգնում էին այն հեղափոխությանը, որն ընդդիմությունը փորձում էր իրականացնել»,- ասել է Ցարյովը: 

Դեռևս Վրաստանի նախկին նախագահի և Ցարյովի ցուցակի մյուս անձանց մուտքի արգելքի պաշտոնական հաստատումը չկա: Սակայն Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին տեղեկացրել է, որ Ցարյովի ցուցակից երեքի նկատմամբ արդեն իսկ արգելքը կիրառվել է՝ ձեռներեց Գեորգի Կիկվաձեի, «Ռուսթավի-2» հեռուստատեսության լրագրող Դավիդ Կակուլիայի ու ևս մի քաղաքացու, ում անունը դեսպանը չի հաղորդել, փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Պատվաբեր չէ լինել ՀՀ պատմության մեջ վատագույն վարչապետը, բայց լավ աշխատելու փոխարեն մեղադրել կամ փորձել սևացնել ԲՀԿ-ին’
Հաջորդ հոդվածը‘Ծննդյան տոների լավագույն ֆիլմերը’