‘Մամուլ. Օջալանին, հնարավոր է, ժամկետից շուտ ազատեն բանտից’

1084

Ահաբեկչական Քուրդիստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանին, հնարավոր է՝ ժամկետից շուտ ազատեն կալանավայրից: Այդ մասին Hureiyet-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցության նախկին փոխնախագահ Միրմեհմետ Դենգիր Ֆիրատը:

Նրա խոսքով՝ ներկայում անհրաժեշտություն չկա Օջալանին կալանքի մեջ պահելու, քանի որ նա հանդես է գալիս ընդդեմ բռնության և ահաբեկչության:

Օջալանը ձերբակալվել է 1999 թ. փետրվարի 15-ին Քենիայում, ապա հանձնվել է թուրքական իշխանություններին: Նա սկզբում դատապարտվել էր մահապատժի, ապա դատավճիռը փոխվել էր ցմահ ազատազրկման: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ապրիլին Քլինթոնը կհայտարարի 2016 թ. ընտրություններում իր առաջադրման մասին’
Հաջորդ հոդվածը‘Սուբոտիչը մերժել է Սերբիայի հավաքականի մարզչի հրավերը’