Մայամի․ Ալկարասը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 6:0, 6:2 (տեսանյութ)

275

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը վստահ հաղթանակով մեկնարկեց Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց արգենտինացի Ֆակունդո Բագնիսի (աշխարհի 100-րդ ռակետ) հետ եւ հաղթեց 6:0, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 6 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Դուշան Լայովիչի եւ ամերիկացի Մաքսիմ Կրեսիի դիմակայության հաղթողը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըFourFourTwo․ Մինչև 40 տարեկան լավագույն մարզիչներն աշխարհում
Հաջորդ հոդվածըԻբրահիմովիչը դարձել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի պատմության ամենատարեց խաղացողը