Մայամի․ Ալկարասի եւ Խաչանովի հաղթանակները

270

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում շարունակվող թենիսի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ են դուրս եկել աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը եւ 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։

Ալկարասը 6:4. 6:4 հաշվով առավելության է հասել աշխարհի 19-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի նկատմամբ։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը։

Խաչանովը 1/8 եզրափակիչում պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին՝ 7:6 (7:4), 6:4:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրենսիս Սերունդոլոն։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ․ Հավակնորդների մրցաշարերն առաջին անգամ կանցկացվեն Հյուսիսային Ամերիկայում
Հաջորդ հոդվածըԿրակոցներ Նեշվիլում․ Ահաբեկիչն օրինական ձևով մի ողջ զինանոց է ձեռք բերել