Մայամի․ Կարեն Խաչանովի երկրորդ հաղթանակը

244

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց չեխ Իրժի Լեհեչկայի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:4 հաշվով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը, ով դարձել է չիլիացի Կրիստիան Գարինի հետ դիմակայության հաղթողը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԼեհ սահմանապահները հաղորդել են Բելառուսի հետ սահմանին միգրանտների հարձակման մասին
Հաջորդ հոդվածըԹալիբները ձերբակալել են իրավապաշտպան Մաթիուլլա Վեսային