Մայամի․ Մեդվեդեւն առանց պայքարի դուրս եկավ չորրորդ շրջան

254

Աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն առանց պայքարի դուրս եկավ Մայամիի «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։ Նրա մրցակիցը պետք է լիներ սլովակ Ալեքս Մոլչանը, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից, հաղորդում է ATP-ի կայքը։

Մեդվեդեւը Մայամիում մեկնարկել էր երկրորդ շրջանից՝ 6:1, 6:2 հաշվով պարտության մատնելով իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենային։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կենտեն Ալիսի եւ ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդսի դիմակայության հաղթողը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՊատրուշև․ ԱՄՆ-ը աշխարհի գլխավոր բռնապետն է
Հաջորդ հոդվածըՄեկնարկել են ՆԱՏՕ-ի երկրների ստորաբաժանումների զորավարժությունները