‘Մայդանի ակտիվիստները պահպանության տակ են առել Կիևում Ռուսաստանի դեսպանատունը’

1025

«Մայդանի ինքնապաշտպանության» անդամները պաշտպանության տակ են առել Կիևում Ռուսաստանի դեսպանատունը: Այդ մասին հայտնել է ТСН-ն: Ակտիվիստները հայտարարել են, որ եկել են դեսպանատան մոտ, որպեսզի սադրանքներ թույլ չտան:

Այսօր ցերեկը դեսպանատան մոտ տեղի է ունենալու հանրահավաք՝ ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության: Ինչպես УНН-ին հաղորդել են ակցիայի կազմակերպիչները, այդ ակցիան հանդիսանում է «Help Ukraine! Stop war» միջազգային ինտերնետ-կամպանիայի մի մասը, որի շրջանակներում, ի պաշտպանություն Ուկրաինայի՝ հանրահավաքներ տեղի կունենան ողջ աշխարհում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մարտի 8-ին «Տաթևի թևեր» ճոպանուղին կանանց համար կգործի «կես գնով» ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը’