‘Մայդանի ցուցարարները հավանություն են տվել իշխանությունների հետ համաձայնագրի կնքմանը’

995

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցուցարարները հրաժարվում էին ստորագրել պայմանագիրը, սակայն Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Շտայնմայերի եւ Լեհաստանի ԱԳՆախարար Սիկորսկու հետ զրույցից հետո, Մայդանի համակարգող խորհուրդը որոշել է ընդդիմության առաջնորդներին հանձնարարել իշխանությունների հետ համաձայնագրի կնքումը: Այս մասին Գերմանիայի եւ Լեհաստանի նախարարները գրել են իրենց  Թվիթերյան էջերում: 

Ավելի վաղ ուկրաինական « УДАР» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ ընդդիմությունը ցուցարարների հետ խորհրդակցելուց հետո պատրաստ է իշխանությունների հետ ստորագրել համաձայնագիր՝ ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հանդիպել է զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի ծնողներին ‘