‘Մայիսի 1-ը Ռուսաստանում. Զանգվածային ձերբակալություններ’

946

Ռուսաստանում հարյուրից ավելի մայիսմեկյան երթեր են տեղի ունեցել, որոնց ընթացքում եղել են նաև զանգվածային ձերբակալություններ:

Սանկտ Պետերբուրգում ընդդիմադիրների ամենազանգվածային և ամենակոշտ ձերբակալություններն են եղել: Ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ քաղաքում ձերբակալել են 50-ից 70 մարդու: Ամբողջ Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, «ОВД-Инфо» կայքը նշում է ավելի քան 124 ձերբակալվածների մասին՝ Ռուսաստանի ինը քաղաքներում, այդ թվում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկում, Տոմսկում, Նովգորոդում, Մախաչկալայում և Նովոսիբիրսկում, Կրասնոդարում և Սիկտիվկարում:

Բացի տեղական իշխանություններից՝ երթին մասնակցել են նաև ընդդիմության, այդ թվում՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի, «Յաբլոկո» կուսակցության և «Բաց  Ռուսաստան» շարժման ներկայացուցիչները: Վերջինս ռուսաստանյան դատարանի կողմից ճանաչվել է անցանկալի կազմակերպություն:

Երբ ոստիկանությունն սկսել է ձերբակալել մարդկանց, ընդդիմադիրների շարասյունը, ի նշան բողոքի, կանգ է առել: Սակայն իրավապահները շարունակել են ձերբակալությունները:

ՆԳՆ շրջանային վարչության տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում մայիսի 1-ի երթին մասնակցել է 42 հազար մարդ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստ. Ուղիղ’