‘Մայիսի 1 — ին տեղի կունենա Հայաստանի Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը’

1084

Մայիսի 1 – հին տեղի կունենա Հայաստանի Ազգային կինոյի 3-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր միջոցառումը կանցկացվի Ալեքսանդր սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային մինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը:

Այս տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը նվիրված կլինի աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Այս կապակցությամբ էլ կտրվի նրա աունով հատուկ մրցանակ: Բացի այդ, իրենց հերոսների կգտնեն նաև երկու նոր մրցանակներ, մասնավորապես, Ռուբեն Մամուլյանի ավան մրցանակը, կինոյում կատարած ավանդի համար, ինչպես նաև Համո Բեկ-Նազարյանի անվան մրցանակը` հայկական կինոյում կատարած ավանդի համար:

Ընդհանուր առմամբ, մրցանակներ կտրվեն 15 անվանակարգերում, մասնավորապես, լավագույն լիամետրաժ, կարճամետրաժ, փաստավավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար, տարվա դեբյուտ, լավագույն ռեժիսոր, օպերատոր, գրող, նկարիչ, լավագույն երաժշտություն, լավագույն գլխավոր և երկրորդական տղամարդու և կանանց դերերի համար, ինչպես նաև լավագույն արտասահմանյան կինոնկար անվանակարգերում: Ազգային կինոմրցանակի հաղթողները կստանան «Հայակ» ոսկեզօծ արձանիկը:

Հայտերի ընդունումը մեկնարկել է փետրվարի 3 – ին և կշարունակվի մինչեւ մարտի 10 – ը: Հաղթողնեի թեկնածուների անունները հայտնի կդառնան ապրիլի 1 – ին: Ըստ Գևորգյանի, այս տարվա մրցութային հանձնաժողովը գլխավորում է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Հայակ» մրցանակին են արժանաեցել` «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում, Մարի Սահակյանի «Դա ես չեմ» ժապավենը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»` Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր». «Լավագույն դերասան »` Շանթ Հովհաննիսյանը (« Գարեգին Նժդեհ»), « Լավագույն դերասանուհի»` Մարիամ Դավթյանը («Լռության ձայնը»), «Լավագույն վավերագրական ֆիլմ»`Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ» ֆիլմը, «Լավագույն անիմացիոն ֆիլմ»`Նաիրա Մուրադյանի «Բալետ» ֆիլմը, «Լավագույն դեբյուտ»` Մարինա Զաքարյանի «Փասիանների որսորդը» ֆիլմը:

Նախորդ հոդվածը‘Օպերայի թատրոնի անձնակազմը ժողով է անում` որոշելու «Անուշի» հետագա ճակատագիրը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’