Մայիսի 9-ի տոնի առթիվ

1349

Մայիսի 9-ի տոնի առթիվ ընթերցողին ենք ներկայացնում մի հատված ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված Գլխավոր ասամբլեայի հատուկ հոբելյանական հավաքի նիստում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից (24 հոկտեմբերի, 1995թ):

iLur

«Հիսուն տարի առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից, զինվորականների եւ քաղաքացիական բնակչության անհամար կորուստներից եւ միլիոնավոր անմեղ զոհերի չլսված տառապանքներից հետո, պետությունների մի խումբ միասին որոշեց ստեղծել Միավորված ազգերի կազմակերպությունը՝ հիմնված նոր սկզբունքների վրա, նպատակաուղղված «պաշտպանելու գալիք սերունդներին պատերազմի մտրակներից»։

Թեեւ Հայաստանը, որպես պետություն, ՄԱԿի խարտիան առաջինը ստորագրողներից չի եղել, սակայն որպես ազգ, Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշտ է ուղարկել շուրջ 600 000 ուստր եւ դուստր, որոնց մոտավորապես կեսը երբեք այլեւս չի վերադարձել։ Նաեւ նրանց հիշատակի շնորհիվ է, որ Հայաստանը հպարտորեն տեղ է գրավում ձեր շարքերում որպես անկախ պետություն՝ նշելու համար Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 50ամյա հոբելյանը» (Լևոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երևան, 2006, էջ 487):

Նախորդ հոդվածըԱզգայնականությունը դարձավ պետական քաղաքականության հիմք, և մենք կորցրեցինք ձեռք բերածը
Հաջորդ հոդվածը«Շալկեն» 1 տարի անց վերադարձավ Բունդեսլիգա