‘Մայքլ Ջեքսոնը գլխավորում է ամենահարուստ անվանի հանգուցյալների ցուցակը’

926

Նույնիսկ մահվանից հետո եկամուտներ ստացող նշանավոր մարդկանց ցուցակում, որն ամեն տարի կազմում է Forbes ամսագիրը, Մայքլ Ջեքսոնը կրկին զբաղեցրել է առաջին տեղը: Պարբերականի հաշվարկներով՝ «փոփ-երաժշտության արքան» 2012 թ. հոկտեմբերից մինչև 2013 թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում «վաստակել» է 160 միլիոն դոլար: Նույն ժամանակահատվածում Մադոննան, որը 2013 թ. վարկանիշային աղյուսակում գլխավորում է բարձր եկամուտներ ունեցող կենդանի նշանավորների ցուցակը, վաստակել է ընդամենը 125 միլիոն:

Երկրորդ տեղն զբաղեցրել է այդ վարկանիշային ցուցակի մշտական անդամ Էլվիս Պրեսլին, որի հետմահու եկամուտը, Forbes-ի հաշվարկներով, կազմել է 55 միլիոն դոլար:

2009 թ. մահացած Մայքլ Ջեքսոնը նախկինում երկու անգամ ևս գլխավորել է ամենահարուստ հանգուցյալների ցուցակը, միայն անցյալ տարի է նա առաջին տեղը զիջել դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին:

Ամենահարուստ հանգուցյալների ցուցակում տեղ են զբաղեցրել նաև Մերիլին Մոնրոն՝ տարեկան 15 միլիոն դոլար, Ջոն Լենոնը՝ 12 միլիոն, Ալբերտ Էյնշտեյնը՝ 10 միլիոն, Բրյուս Լին՝ 7 միլիոն, և այլն, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունում պաշտոնանկությունները շարունակվում են’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենայից պոկված անվադողը հարվածել է կանգառում կանգնած աղջկա’