‘Մայքլ Օուեն. «Ոսկե գնդակը» կստանան Մեսսին կամ Ռոնալդուն’

889

Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», «Ռեալ Մադրիդի» և «Մանչեստեր Յունայթեդի» նախկին հարձակվող, 2001-ի «Ոսկե գնդակի» մրցանակակիր Մայքլ Օուենը կարծում է, որ Ֆրանկ Ռիբերին գրեթե շանս չունի արժանանալու 2013-ի «Ոսկե գնդակին»: «Շատ լավ ֆուտբոլիստներ կան, բայց լավագույնները Մեսսին և Ռոնալդուն են, և կարծում եմ՝ «Ոսկե գնդակը» կստանան Մեսսին կամ Ռոնալդուն: Նախորդ մրցաշրջանում «Բավարիան» ամենահաջողակ թիմն էր, բայց Ֆրանկ Ռիբերին ստիպեց, որ նրա մասին ևս խոսեն, բայց լավագույնները, միևնույն է, Մեսսին և Ռոնալդուն են»: 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնում քննարկել են Հայաստանի հանքարդյունաբերության թափանցիկության խնդիրը ‘
Հաջորդ հոդվածը‘ԿՀՎ գաղտնի բանտերում բժիշկները մասնակցել են կալանավորների խոշտանգումներին’