Մայք Թայսոնը նորից մեղադրվում է 90-ական թվականներին բռնաբարություն կատարելու մեջ

213

Բռնցքամարտի ծանր քաշային կարգում Աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին դատի են տվել բռնաբարության համար։ Այս մասին հայտնում է ABC-ն:

Կինը, որը 5 միլիոն դոլարի բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել, պնդում է, որ Թայսոնը բռնաբարել է իրեն լիմուզինում, և նա ստացել է ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ տրավմա: Նրանք հանդիպել են Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքում։

Հայտարարության մեջ չի նշվում հարձակման ամսաթիվը, սակայն ասվում է, որ դա տեղի է ունեցել 1990-ականների սկզբին: Մոտավորապես նույն ժամանակ, երբ գեղեցկության մրցույթի մասնակից Դեզիրե Վաշինգտոնը պնդում էր, որ իրեն բռնաբարել է բռնցքամարտիկը Ինդիանապոլիսում: 1992 թվականի փետրվարին Թայսոնը դատապարտվել է Վաշինգտոնին բռնաբարելու համար և երեք տարի անցկացրել բանտում:

Նախորդ հոդվածըAustralian Open. Հայտնի են եզրափակչի մասնակիցները կանանց մրցաշարում
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել