Մայք Փենսը չի բացառել նախագահի պաշտոնում իր առաջադրվելու տարբերակը

239

ԱՄՆ նախկին փոխնախագահ  Մայք Փենսը չի բացառել, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել 2021 թ․ նախագահական ընտրություններում։

«Ես ամբողջ հոգով և անվերապահորեն կպաշտպանեմ 2024 թ․ նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածուին։ Եթե դա լինեմ ես»,- կիրակի օրը նրա խոսքն է մեջբերել The Washington Post թերթը։

ԱՄՆ նախագահի հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2024 թ․ նոյեմբերին։ Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը 2022 թ․ նոյեմբերին հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին։ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին նույնպես հայտարարել է, որ հավակնում է առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից։

Գործող նախագահ Ջո Բայդենը ակնարկել է, որ վերընտրվելու հույս ունի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍի Ձինպին․ Չինաստանը պետք է դիմակայի Թայվանի հարցում արտաքին միջամտություններին
Հաջորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Խաչանովը պարտվեց, Մեդվեդեւն ու Ռուբլյովը 1/8 եզրափակիչում են