‘Մանդելայի ամենահայտնի ասույթները’

1203

Մեկնաբանելով Նելսոն Մանդելայի մահվան լուրը՝ այսօր շատերն են հիշում քաղաքական գործչի նվաճումները, գործերը, ելույթները, որոնք ամբողջ սերունդների են ոգեշնչել: Ներկայացնենք Մանդելայի ամենանշանավոր ասույթներից մի քանիսը.

Ազատությունը չի կարող մասնակի լինել:

Խիզախությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը վախի նկատմամբ: Խիզախ մարդը նա չէ, ով չի վախենում, այլ նա, ով պայքարում է իր վախի դեմ:

Թվում է՝ շատ բաներ անհնար է անել, քանի դեռ դա չես անում:

Ոչ մի անգամ չընկնելը մեծ բան չէ կյանքում: Բայց կարևոր է ամեն անգամ ոտքի կանգնելը:

Ոչ ոք չի ծնվում ուրիշ մեկի նկատմամբ ատելությամբ՝ մաշկի գույնի, ծագման, կրոնի պատճառով: Մարդիկ ատել սովորում են: Եւ եթե նրանք կարող են սովորել ատել, հարկավոր է նրանց սովորեցնել սիրել, քանի որ սերը շատ ավելի մոտ է մարդկային սրտին:

Իմ երկրում դու սկզբում հայտնվում ես բանտում, հետո նոր դառնում ես նախագահ:

Ես երախտապարտ եմ այն 27 տարիներին, որ անցկացրել եմ բանտում, քանի որ դա ինձ հնարավորություն է տվել կենտրոնանալ: Բանտից դուրս գալուց հետո՝ ազատության մեջ, ես կորցրի այդ հնարավորությունը:

Մի անգամ իմ մասին ասել են. «Ծնվելիս նա ստացել է Ռոլիհլահլա ՝ցնցվող ծառ անունը, հետո դարձել է Նելսոն Մանդելա և ցնցել ողջ աշխարհը»: Ինձ դուր չի գալիս, երբ ինձ ներկայացնում են որպես կիսաստված: Ես ուզում եմ, որ մարդիկ ինձ ճանաչեն որպես Մանդելա՝ մարդ՝  իր թուլություններով:

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը’