‘Մանդելայի դին երեք օրվա ընթացքում կպտտեցնեն մայրաքաղաքի փողոցներով’

895

Նելսոն Մանդելայի դագաղով սգո թափորը երեք օրվա ընթացքում կշրջի Հարավաֆրիկյան հանրապետության մայրաքաղաք Պրետորիայի փողոցներով, որպեսզի քաղաքի բոլոր բնակիչները կարողանան հրաժեշտ տալ նախկին նախագահին:

Ապարդեիդի ռեժիմի դեմ պայքարի առաջնորդի պետական հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Կունու գյուղում, որտեղ ծնվել է Մանդելան:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Յոհաննեսբուրգի ստադիոնում: Ակնկալվում է, որ սգո արարողություններին բազմաթիվ երկրների առաջնորդներ ներկա կլինեն:

Նախորդ հոդվածը‘Մալթայում հրաժարվել են Յանուկովիչին դիմավորել որպես նախագահի’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի ազգայնականները մեկնել են Կիև՝ օգնելու Ռեգիոնների կուսակցությանը ‘