‘Մանդելայի հոգեհանգստի ժամանակ ժպտացող նախագահների լուսանկարը վրդովմունք է առաջացրել’

1013

Բրիտանական Times, Sun և այլ լրատվամիջոցներ իրենց առաջին էջերում տեղադրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Դանիայի վարչապետ Խելեն Թորնինգ-Շմիդտի լուսանկարը, որում նրանք ծիծաղում են, և որն արվել է երեկ Սոուետո մարզադաշտի տրիբունայում, Նելսոն Մանդելայի հոգեհանգստյան արարողության ժամանակ:  «Եռյակի լուսանկարը բուռն արձագանքի է արժանացել Twitter-ում, նրա բազմաթիվ օգտատերեր հոգեհանգստի արարողության ընթացքում երեք առաջնորդների նման պահվածքն անպատշաճ են գնահատել», գրում է «Դեյլի մեյլը»:

Բոլոր լրատվամիջոցները նշում են, որ լուսանկարվելու պահին ԱՄՆ նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, նրա կողքը նստած է «քարե դեմքով», փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Մի դրոշի տակ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի ելույթը դեկտեմբերի 10-ի ՀԱԿ երթին’