Մանկատան վրա հարձակման հետևանքով զոհվել է մի աղջիկ

222

Լեհաստանում, Լոձից ոչ հեռու գտնվող  Տոմիսլավիցի մանկատան վրա հարձակման հետևանքով զոհվել է 16-ամյա մի աղջիկ, ինը երեխաներ դանակահարվել են։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է տեղի ոստիկանությունը, որի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, երբ մանկատուն է ներխուժել 19-ամյա տեղի մի բնակիչ, որը սպանել է մանկատան 16-ամյա սանին, ապա դանակով հարվածներ հասցրել մյուս երեխաներին։ Հաղորդվել է, որ հարձակման պահին մանկատանը 13 մարդ է եղել։

Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Ոստիկանությանը հաջողվել է բռնել հարձակվողին՝ գրոհից մեկ ժամ անց։ Ընթանում է հետաքննություն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտը աղետալի հետևանքներ կունենա
Հաջորդ հոդվածըG7-ի գագաթնաժողովում կքննարկվի ռուսաստանցիների սեփականության հարցը