‘Մանուկյան. Միայն ընդվզման արդյունքում կառավարությունը հրատապ որոշում կայացրեց (տեսանյութ)’

1643

«Շրջանառության հարկի» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմելով ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին՝ հարցեց. «Պարոն Այվազյան, համաձա՞յն եք, որ եթե քաղաքական ուժը խուսափում է իրականությունից եւ փորձում է շրջանցել եւ բլեֆներ անել, դրանով հաստատ հարգանքը այդ քաղաքական ուժի նկատմամբ չի ավելանում: Դուք ասում եք՝ ճնշումը չի ազդել, Միրումյանն էլ էր ասում, այսինքն, ըստ ձեզ, փողոցը, ընդվզումը, ձեր բառերով՝ որեւէ գործոն չէ՞ր, նա չազդե՞ց այս դեպքերի վրա: Շաբաթ օրով կառավարությունը բանն ու գործը թողել էր, հանկարծ որոշեց, որ հիմնավոր փոփոխությունների կարիք կա այս օրենքում եւ հրատապ վազեց Սերժ Սարգսյանի մոտ, եկավ-հասավ այստեղ եւ արտակարգի ձեւով օրենքի նախագիծը մտավ Աժ: Նույն բանը ասում էիք, որ լավ օրենք է, աշխատել է պետք, ռեֆորմ պետք է իրականացվի ամառը, հետո նույն բանը ասացիք հոկտեմբերին, հիմա ասացիք՝ փետրվարին, հուլիսին էլ ժողովրդին կհանեք, էլի մի բան կասեք: Ինչո՞ւ չեք իրականության հետ հաշվի նստում: Իմ հարցը առաջացավ նրանից, որ անընդհատ դուք կրկնում եք, որ ընդվզումը արդյունք չի ունեցել, իսկ ես էլ ձեզ ասում եմ, որ միայն ընդվզման արդյունքում կառավարությունը հրատապ, տեսնելով՝ ինչ է կատարվում, շաբաթ օրը որոշում կայացրեց»:
Վարդան Այվազյանը իր պատասխանում «տղամարդավարի» խոստովանեց, որ չեն լուծել բոլոր փաստաթղթերի հետ կապված խնդիրները: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Մինսկի բանակցությունները տապալվել են’
Հաջորդ հոդվածը‘Տոկիոն ընդլայնում է «Իսլամական պետության» դեմ կռվողներին ցուցաբերվող օգնությունը’