‘«Մանչեսթեր Յունայթեդը» Գվարդիոլային բարելավված առաջարկ է արել’

1517

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Այդ մասին հաղորդում է ESPN FC-ը:

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը 2016 թվականին՝ պայմանագրով նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ: Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Վան Գալի արդյունքներից:

Ակումբին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ «ՄՅՈՒ»-ի ղեկավարությունը խորացնում է իսպանացի մասնագետի հետ բանակցությունները՝ նրան առաջարկելով նոր՝ բարելավված պայմաններով պայմանագիր:

Ավելի վաղ Գվարդիոլայի անունը կապում էին «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» ղեկին նշանակվելու մասին խոսակցությունների հետ:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն վատագույն արդյունավետությունն է ցուցադրում՝ 2010 թվականից ի վեր’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի պատասխանը քննադատներին’