«Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակիչում է (տեսանյութ)

270

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը պատասխան խաղում «Նոթինգեմ Ֆորեսթին» հաղթեց 2:0 հաշվով (տեսանյութ) ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի (73-րդ րոպեին) եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի (76-րդ րոպեին) գոլերի շնորհիվ։ Երկուսին էլ գոլային փոխանցում կատարեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

Առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» առավելության էր հասել 3:0 հաշվով։

Եզրափակիչում մանչեսթերյան թիմի մրցակիցը կլինի «Նյուքասլ Յունայթեդը», որը պայքարից դուրս էր թողել «Սաութհեմփթոնին»։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ռոման» պարտվեց «Կրեմոնեզեին» եւ դուրս մնաց պայքարից (տեսանյութ)